Պրոդյուսեր, երգահան Վարդան Զադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեք մի քանի ամիս հետ վերադառնանք ու դիտենք մի քանի խորհրդանշական կադրեր Պիտեր Գաբրիելի «Before Night Falls» անհասկանալի տեսահոլովակից։ Անկեղծ ասած՝ ես երկար եմ դիտել, խորհել։ Ի վերջո որոշ մտքեր առաջացան՝
«Կփորձեմ հասկանալ ու կիսվել իմ սուբյեկտիվ կարծիքով»։
Այն ամենը, ինչ ես ասում կամ պնդում եմ այս տեսահոլովակի վերաբերյալ, որևէ ծանրակշիռ հիմք կամ փաստ չունի։ Ես չեմ փորձում իմ տեսակետը պարտադրել կամ խուճապ տարածել։ Ես պարզապես փորձում եմ հասկանալ՝ ինչպես կարելի է կանխատեսել որոշ իրադարձություններ՝ առանց իմանալու, որ դրանք պատահելու են։ Ահա տեսահոլովակից որոշ կադրեր, որոնց խորհրդանիշները ինձ ավելի հասկանալի են, և կարելի է ինչ–որ կերպ մեկնաբանել…»։
***
Ավանակը հնազանդության խորհրդանիշ է քրիստոնեությունում։
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ավանակի վրա (Մատթեոս 21:1–11) քրիստոնեական խոնարհության առանցքային խորհրդանիշներից մեկն է։ Այստեղ ավանակը հակադրվում է ձիուն, որը խորհրդանշում էր իշխանություն և պատերազմ։ Հիսուսը ընտրում է ավանակը՝ այդպիսով հրաժարվելով երկրային փառքից՝ ի նպաստ խաղաղության և ծառայության։
Հայ եկեղեցու հնազանդեցման փորձ՝ քահանան ավանակի կողքին։
Սուտը, որ ծածկվում է հայկական արժեքներով՝ երկու հոգի՝ ծածկված հայկական գորգով։
***
• Ավանդական կրոնական ծիսակատարություններում (այդ թվում՝ հայկական և հրեական մշակույթում) հավը զոհաբերվում էր՝ մաքրագործման, մեղքերի քավության և չարիքից զերծ մնալու նպատակով։
• Իրոնիկ մեկնաբանությամբ՝ ժողովուրդը կամ մարդը որպես պատմության զոհ, զոհաբերված՝ աստվածներին, իշխանությանը կամ գաղափարախոսությանը։
• Սպիտակ հավը ձեռքին՝ ինքնազոհողության և մաքրության ավանդական խորհրդանիշ է։ Հայկական ավանդույթում հավը հաճախ զոհաբերվում էր մաքրագործման համար։ Այստեղ հավը՝ ստիպված զոհ է, որը տարվում է ոչ թե ժողովրդի կամքով, այլ օտար ուժի հրամանով։ Սա ժողովրդի հոգին է՝ զոհաբերված օտար գաղափարախոսության altar-ի վրա։
• Երկու տղամարդ, որոնք կանգնած են կողքերին՝ սև փափախներով և ռուսական զինվորական հագուստով, նույնական արտահայտությամբ ու խիստ կեցվածքով, խորհրդանշում են կրկնակի ճնշումը՝ աշխարհիկ (պետական) և հոգևոր (եկեղեցական) բռնությունը, ուղղված ձուլման (ասիմիլյացիայի) վրա։
***
Նուռը և աղոթքի դիրքը հուշում են, որ արվածն ու նախատեսվածը կապված են հավատքի և հայ ժողովրդի հետ։ Այսինքն՝ եթե հարվածել, ապա ամենաթանկին՝ հավատքին։
***
Քահանաներ, ովքեր փորձում են պաշտպանել իրենց իսկ քահանային, սակայն ավելի բարձր եկեղեցական աստիճան ունեցողին։ Մոխրագույն զգեստը մատնանշում է ավելի բարձր հոգևոր աստիճան։ Չգիտեմ՝ պատահական համընկնում է, թե ոչ, բայց շատ նման է վերջին օրերին Էջմիածնում տեղի ունեցածին՝ երբ փորձում էին պաշտպանել Հայր Միքայելին։ Կարծես նա էլ էր մոխրագույն զգեստով։
Նույնպես մոխրագույն զգեստ է կրում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
***
Քահանաներ, որոնք ուտում են խնձոր։ Եթե խնձորը դիտարկենք որպես մեղքի խորհրդանիշ, ապա այն քահանաների ձեռքում դառնում է խորհրդանշան այն հոգևորականների, որոնք թաղված են մեղքերի մեջ կամ մեղադրվում են դրանցում՝ ինչպես որ հենց այսօր էլ իրականում տեղի է ունենում....սուտ մեղադրանք:
***
• Թուրքը՝ ձեռքին հավ և մոմ — չի բերում իր հավատքը, այլ մատուցում է օտարի կրակը, հավանաբար՝ նպատակ ունենալով այրել ամեն ինչ հայկականը։
• Մոմը ձեռքում՝ կեղծ լույսի, կեղծ փրկության գործիք է։
• Նրա հանդարտությունը ահաբեկիչ է։ Դա ոչ թե մոլեռանդություն է, այլ սառը հաշվարկ՝ ինչ-որ մեկի կամքը կատարելու համար։
• Ամեն ինչ՝ հնարավոր է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ ու աջակցությամբ, որը ճնշման ջահը փոխանցել է Թուրքիային՝ պահելով անմասն մնալու պատրանքը։
***
Կին, որը հագել է կանաչ զգեստ, կարմիր գլխազարդ և ձեռքում ունի կապույտ կուժ։ Այս գույները Ադրբեջանի դրոշի գույներն են։ Նա արյուն է թափում քահանայի վրա։ Ինչու քահանայի՞։ Քանզի հենց այդպես է տեսք ունենում հոգևորականը՝ առանց զգեստի։
Կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ առավել քան պարզ է։ Կատարարարը և այն օղակը, որը վերածեց ծրագիրը իրականության։ Եվ, խնդրում եմ, ուշադրություն դարձրեք հավին, որը մինչ այդ գտնվում էր պատվիրատուի ձեռքում…
***
Եկեղեցում գտնվող ոչխարները։
Ոչխարը կրոնում խորհրդանշում է խոնարհ զոհը։ Իսկ այժմ խորհեք դուք ինքներդ։