▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զելենսկին հրահանգում է ԵՄ–ին՝ «աջակցել Հայաստանին»

Զելենսկին հրահանգում է ԵՄ–ին՝ «աջակցել Հայաստանին»։

«Ռուսաստանն այժմ ավելի բացահայտ է սպառնում Հայաստանին, քան նախկինում... Եվրոպան իրավունք չունի կորցնելու որևէ ժողովրդի, Եվրոպան չպետք է թույլ տա, որ իր որևէ երկիր անհետանա։ Հայաստանին պետք է աջակցել։ Մոլդովային պետք է աջակցել։ Բալթյան երկրներին։ Ադրբեջանին պետք է աջակցել։ Մենք պետք է գտնենք Վրաստանի ժողովրդին աջակցելու ուղիներ, և սա ընդհանուր եվրոպական խնդիր է։ Ոչ ոք չպետք է կորչի», - «Եվրոպական պրավդա» թերթը մեջբերել է Ուկրաինայի «ժամկետանց» (նախագահական ժամկետը լրացել է 2024–ին) առաջնորդի խոսքերը։

Ավելի վաղ Պուտինը, խոսելով ԵԱՏՄ–ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին, հայտարարել է, որ Հայաստանի եվրոպական ձգտումները հիշեցնում են Կիևի քայլերը. «Ուկրաինայի ճգնաժամը սկսվեց ԵՄ-ին միանալու փորձերից»։ Կրեմլը հստակ հայտարարել է, որ դեպի Եվրամիություն գնալը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց երկիրը «չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների հաշվին»։

Աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին