▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օվերչուկը զգուշացրել է, որ Հայաստանում գազամատակարարման ոլորտում կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծվել

Հայաստանը երբեք չի ունենա ռուսական գազից բացի այլ գազ, և շուկայական գներով մատակարարման իրավիճակը կարող է շատ դժվար լինել։ Այս մասին «Վեստի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք լավ գիտակցում ենք գազի շուկայում տիրող իրավիճակը։ Այնտեղ երբեք չի լինի ռուսականից բացի այլ գազ», - ասել է Օվերչուկը։ «Միակ հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ստանալու իր ռուսական գազը և որ միջնորդին է վճարելու»։

«Իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի։ Եվ մենք դա չենք ուզում», - նշել է փոխվարչապետը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին