▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրայինի «նշաձողը» էնքան ցածր է, որ «չձգեցի».․․ևս մեկ անուն, ով լքեց Հ1-ը

Վերջին ամիսներին Հանրայինի խայտառակ գործելաոճի մասին փաստում են բոլոր այն հսյտնիներն,ովքեր տարիներ շարունակ «ապրել» ու արարել են Հանրայինում: Բաբկեն Չոբանյան, Լուսինե Թովմասյան, Խորեն Լևոնյան, իսկ այժմ նոր անուն`պրոդյուսեր Մարիաննա Մանուչարյան:

Հանրային հեռուստաընկերության բազմաթիվ  հաղորդումների պրոդյուսեր Մարիաննա Մանուչարյանն իր ֆեյսբուքյան  էջում գրում է.

Այսօր Հանրային հեռուստաընկերությունում մասնագիտական ու մարդկային որակները փոխարինված են նեղ անձնական հարաբերություններով, որտեղ պրոֆեսիոնալիզմն ու նվիրված աշխատանքը չի գնահատվում: 

13 տարի աշխատելով Հանրայինում տարբեր ղեկավարների հետ կարող եմ փաստել, որ վերջին ամիսներին արժեհամակարգը փչացել ա՝ հիմա կարևոր չեն առաջարկածդ նոր նախագծերը, դրանց անխափան իրականացումը, եթերի հանդեպ պատասխանատվությունը, գործընկերների հետ հարգանքով խոսելն ու աշխատելը, որովհետև խոշոր պլանում ավելի «մեծ արժեքներ են»՝ ով ում հետ ա, ով ում կողմից ա ու սենց շարունակ: 

Ես՝ ինչպես բազմաթիվ այլ նվիրյալներ, բախվեցի հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անմիջական ղեկավարման շրջանում՝ էս նոր «արժեհամակարգի» հետ, որտեղ տոտալ անարդարություն ա, զրո գործնական մոտեցում, երբ որոշումները կայացվում են ինքնահաստատման համար, այլ ոչ թե ի շահ եթերի:

«Նշաձողը» էնքան ցածր ա, որ «չձգեցի», քանի որ ընդամենը սիրով ու որակով գործ էի կարողանում անել, էդ հերիք չի՝ մի հատ էլ հանդգնում էի ազնիվ լինել թե՛ ինքս իմ, թե՛ մյուսների հետ: Ուրախ եմ, որ «չձգեցի», որովհետև սա նաև ինքնաճանաչողության մասին ա: Հետևաբար հեռանալու որոշումը ինձ համար ընդամենը օրինաչափություն ա:

Իսկ հիմա էն Հանրայինի մասին, որը իմն ա ու ոչ մեկով պայմանավորված չի, որտեղ ես աշխատեցի ու ապրեցի 13 տարի: 

Հանրայինն ինձ համար պարզապես աշխատավայր չէր։ Դա էն վայրն էր, որտեղ ես մեծացա՝ որպես մարդ ու որպես մասնագետ, որտեղ անքուն գիշերները սովորական էին, իսկ իդեալական արդյունքը՝ պարտադիր։

Էս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ նախագծեր ու համագործակցություններ, որոնք ինձ համար միշտ առանձնահատուկ արժեք են ունենալու: 

UNICEF-ի հետ համատեղ նախագիծ, Հայաստանում «Եվրատեսիլի» քվեարկության ղեկավարում, «Օսկարի» ցուցադրման պատասխանատու, քաղաքական, մշակութային, մանկական ու ժամանցային նախագծեր, որոնց մեծ մասում եղել են իմ գաղափարները։

Այստեղից գնում եմ մեծ փորձով, հիշողություններով ու հավատով, որ մի օր արդարությունը կվերականգնվի:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհի մի մասն են եղել։ Սիրում եմ իմ գործընկերներից շատերին, իսկ մի քանիսին՝ նույնիսկ չեմ հարգում:  

Ես հեռանում եմ Առաջինից՝ հուսալով, որ բազմաթիվ տաղանդավոր ու ստեղծարար մարդկանց աշխատանքը չի հասցնի հիմնահատակ ոչնչացնել:

Իսկ մնացածը… նոր պատմությունների սկիզբ ա։

Բաց եմ նոր, հետաքրքիր գործնական առաջարկների համար:

Աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին