
Ասում եք՝ Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի տղաները չեն ծառայել, իսկ Դուք ծառայե՞լ եք. Նորք-Մարաշում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց մի տղա։
«Դուք ասում եք, որ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Քոչարյանի տղաները չեն ծառայել, իսկ Դուք ծառայե՞լ եք»,- հարցրեց տղան։
Փաշինյանը պատասխանեց, որ ինքն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ իր երկու եղբայրներն արդեն ծառայել էին բանակում։
«Ես չեմ ծառայել, որովհետև իմ երկու եղբայրները ծառայած են եղել, և 1991 թվականին նման օրենք է գործել, ըստ որի՝ ընտանիքի երրորդ որդին չէր զորակոչվում բանակ։ Այսինքն՝ պետությունն ինձ օրենքով սահմանված կարգով ազատել է ծառայությունից, բայց իմ տղան ծառայել է»,- ասաց Փաշինյանը։
Տղան շարունակեց՝ թե ի՞նչ իրավունքով է վիրավորում տարբեր քաղաքական գործիչներին ու ժողովրդին։
«Ես ինչպե՞ս կարող եմ ժողովրդին վիրավորել։ Սխալ լուրեր են ցույց տալիս»,-ասաց Փաշինյանը։


