▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս, որպեսզի չկրկնի Ուկրաինայի ճակատագիրը. Լուկաշենկո

ՀՀ–ում շատ հայտարարություններ խորհրդարանական ընտրությունների համար արվող քաղաքական խաղ են. Լուկաշենկո

«Մենք չենք ճնշում ժողովրդին, հատկապես որ հասկանում ենք, որ սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են։ Նրանք սա շրջանառում են՝ որպես ընտրական հնարք։ Բայց ՀՀ ղեկավարությունը սխալվում է՝ այսպես վարվելով», - ասել է Բելառուսի նախագահը Աստանայում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո (հարցազրույցը հրապարակվել է այսօր)։

Նշել է, որ սա Եվրասիական տնտեսական միության նվաստացման փորձ է։ Եվ ԵԱՏՄ անդամները միաձայն համաձայն են դրա հետ։

«Հայ ժողովուրդը պետք է շատ զգույշ լինի ՌԴ–ի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս, որ չկրկնի Ուկրաինայի ճակատագիրը։ Հայաստան այցելած եվրոպացի առաջնորդները որևէ խոստում չեն տվել, միայն քննադատել են Ռուսաստանին և Բելառուսին»։

Փաշինյանի պնդումները` Հայաստանի տարածքովով գազի նոր տարանցման մասին (եթե Ռուսաստանի վառելիքից հրաժարվի), Լուկաշենկոն համարում է սուտ. «Ասում են՝ խողովակաշարերը կանցնեն մեր երկրով, և գազ ու փող շատ կլինի։ Իսկ, թե երբ դա տեղի կունենա, դեռ հարց է»։
info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին