Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջերս իմ նախկին գործընկերներից շատերը հարցնում էին՝ ինչու չեմ գրում։
Ճիշտն ասած՝ չէի ուզում գրել։ Ոչ թե բառերը չկային, այլ որովհետև մի պահ թվում էր, թե սուտն արդեն բոլորին հայտնի է, իսկ ճշմարտությունը՝ անտեսանելի։ Բայց այսօր առավոտյան, ինչ-որ ներքին մղումով, փորձեցի գրի առնել։
Սա հոդված չէ։ Ոչ էլ հրապարակախոսություն է։ Սա դատավճիռ չէ, բայց դատարկ դատողություն էլ չէ։
Սա պարզապես ՍՏԻ մասին է։ Մի քիչ սթափեցնող հիշեցում՝ թե ինչ եղավ, երբ սուտը դարձավ հավատ, իսկ ճշմարտությունը՝ խեղդված լռություն։
Իմ բլոգը արդեն երկու տարի լռում էր եւ այն այսօր հրապարակեցի այստեղ ՝
Հ․Գ․ Եթե ցանկանաք, կարող եք նաեւ տարածել, իհարկե հղում անելով իմ բլոգին»։