▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեդիում մանկապղծության համար մեղադրվող Դավիթ Այնազյանը թույն է խմել

Հասարակության կողմից Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել:

ՀՀ քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են. «2026 թվականի մայիսի 6-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով»:

Ըստ մեր տեղեկությունների՝ Դավիթ Այնազյանը տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցրել է՝ Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքն իրենց ուշադրության ներքո է։

Անդրադառնալով մտահոգություններին, թե ինչու մինչև այժմ այս դեպքով կալանավորված անձ չկա, դատախազն ասել է՝ կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունը դուրս կգա։

«Փետրվարի 12-ից սկսված՝ հարուցվել է քրեական վարույթ՝ մասնավորապես 15 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների մասով, մինչև այսօր չունենք ձերբակալված անձ, չունենք անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ, ներգրավված 3 հոգին էլ վկայի կարգավիճակում են»,- Վեդիում տեղի ունեցած անչափահաս քույրերի բռնաբարության դեպքի վերաբերյալ ասուլիսում հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Եթե պատկան մարմինները տեղում լինեին, ապա չէին լինի հաջորդ դեպքերը, որոնք կրնվել են 17 տարեկան անչափահասի նկատմամբ։ Պատկերացրեք՝ ինչպիսի անգործություն է կամ հովանավորչություն, որի հետևանքով կատարվել են հաջորդող հանցագործությունները՝ աղջիկների հորեղբայրը, տեսնելով, որ պաշտպանություն չի գտնում պետական մարմինների կողմից, ինքն է որոշել դատաստան տեսնել մանկապիղծների նկատմամբ։ Նա միջին ծանրության մարմնական վնասվածք է հասցրել տղամարդկանցից մեկին՝ Դավիթ Այնազյանին»,- նշեց փաստաբանը։

***

«Դեպքի մասին հաղորդումներ են տրվել դպրոցի տնօրենի, հոգեբանի, հավաքարարի կողմից, ովքեր տեսել են, որ տարբեր մարդիկ երեխաներին համոզելով փորձել են նստեցնել մեքնենաների մեջ»,- Վեդիում տեղի ունեցած անչափահաս քույրերի բռնաբարության դեպքի վերաբերյալ ասուլիսում հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Երեք անձ է ներգրավված, որոնց մասով քննությունը կատարվել է ոչ թե Քննչական կոմիտեի, այլ մեր կողմից, բացահայտումը կատարվել է մեր կողմից․ 4 օրվա ընթացքում մենք ենք հավաքել այդ ինֆորմացիան, որը տրամադրել ենք քննչական մարմնին»,- նշեց փաստաբանը։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին