«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լա՛վ, հասկանում եմ՝ չեք սիրում Երևանը, լա՛վ, պարզ ա՝ չեք հարգում մեր պետությունը, լա՛վ, ենթադրում եմ՝ չեք ճանաչում Գևորգ Թամանյանին ու չգիտեք նրա ավանդը մեր քաղաքում, լա՛վ, տեսանելի է՝ չունեք գեղագիտական ճաշակ, լա՛վ, վեջներդ չի, որ արդեն քանի տարի ա Կենտրոնի ամենատուրիստական փողոցի մայթը փակել եք ու տուժում են մնացած բիզնեսները, էլ չասեմ՝ հետիոտները, լա՛վ, օգտվում եք այսօրվա քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմից ու կոռուպցիոն դրսևորումներից: Եվ կարելի ա էս շարքը շարունակել:
Բայց, դուք կամ որևէ մեկը կարո՞ղ ա բացատրել՝ իմաստը ո՞րն է համաչափ, սիրուն, հեղինակային, Թամանյանական մուտքը վերացնելը, շենքի ճակատային ճարտարապետությունը ամբողջությամբ խեղելը, ու փոխարենը՝ անհասկանալի, անբովանդակ, «գեղցի» մուտք սարքելը:
Որքան էլ շենքը սեփական է ու կարող եք այն տնօրինել, կարող եք մոլորեցնել քաղաքային իշխանություններին, կարող եք չհավանել շենքը կամ շենքի ֆասադը, բայց քաղաքի, փողոցի ճարտարապետությունը, ինքնություն, երևանցիների հիշողությունը չհարգել չեք կարող»:
«Ո՞րն է իմաստը՝ սիրուն մուտքը վերացնելու, փոխարենը «գեղցի» մուտք սարքելու»․ Վիկտոր Մնացականյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


