«Որդիների կանչ» ՀԿ-ն ընտրություններին սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին. հայտարարություն
«Այսօր մեր պետությունը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ շարունակվելու որպես հայկական պետություն կամ անփառունակ լուծվելու թուրք–ադրբեջանական պետությունների միջև։ Այս բարդ ժամանակներում բոլորս պետք է լինենք համախմբված և հետևողական մեր սկզբունքներին, հավատարիմ մեր ազգային արժեքներին և անդավաճան՝ նահատակված զինվորների թափված արյանը»,–ասված է հայտարարության մեջ։


