«Ասում եք՝ 2024 թվականը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տաք, 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի»,- ԱԺ ամբիոնից, դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նրա եկույթը ԱԺ-ում իրարանցում առաջացրեց։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը փորձում էր լռեցնել ՔՊ-ական պատգամավորների արձագանքները, ինչին ի պատասխան նիստը վարող, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Մի ընդհատեք ընդհատողներին։ Նախ սուս մնացեք, մի անցեք ձեր չափերը․․․լավ չեք գծում ձեր չափերը, ես կգծեմ, հանգստացի հլը»։ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը լեզվակռվի մեջ մտավ նաև ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։ Դիմելով ՔՊ պատգամավորներին՝ Վարդանյանն ասել էր․ «Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից, էսա՞ ձեր կոնցեպտը»։ |
«Սու’ս մնա, հանգստացի հլը»․ լեզվակռիվ՝ Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմադիրների միջև
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին