▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեր և սուրճ, իսկ հարկեր՝ ո՞չ․․․Coffee House ընկերության բոլոր մասնաճյուղերը երեկվանից փակ են

Coffee House ընկերության բոլոր մասնաճյուղերը երեկվանից փակ են:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, պատճառների մասին խոսելով, տեղեկացրել է. «Cofee House-ում առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ»:

ՀՀ ՊԵԿ–ից էլ  հայտնել են, որ ՊԵԿ-ն իրականացրել է հսկողական աշխատանք տվյալ ընկերությունում։ «Որևէ այլ ՝ օրենքով չնախատեսված գործողություններ չեն ձեռնարկվել Պեկ աշխատակիցների կողմից, իսկ ստուգման արդյունքում բացահայտված խախտումները սահմանված կարգով փոխանցվել են Քննչական կոմիտե»,-հայտնեցին ՊԵԿ-ից։

Աղբյուրը՝ Թերթ․am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին