▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու, քանի իշխանության է չտեսների ոհմակը»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բդեշխների, ֆեոդալների, օլիգարխների և տարաբնույթ հրեշների դեմ պայքարող անխոնջ մարտիկ, ՔՊ-ը խմբապետ և «քաջաց քաջ» Հայկ Կոնջորսկին ինքն արդեն վերածվում է վերոնշյալ առասպելական երևույթներից մեկի։
«Հայփոստ»-ի Գլխավոր տնօրեն Շուշան Ալեքսանյանը (Հայկի կինը) , որի բացառիկ տաղանդի շնորհիվ Հայփոստը ՊՓԲԸ-ն 2025-ի հաշվետու տարին փակել է 523 միլիոն վնասով, իր աշխատավարձը բարձրացրել է 383.8 %-ով, որի արդյունքում այն տարեկան 11.4 միլիոնից աճել է 43.7 միլիոնի։ Եթե նույն տրամաբանությամբ տիկին Շուշանը ամեն տարի իր եկամուտը քառապատկի, ապա 2031-ին այն կդառնա մոտ 560 միլիարդ դրամ, որը մոտ 25 անգամ կգերազանցի «Հայփոստ»-ի բյուջեն, բայց դա էական չէ, որովհետև Ծուռ հայելիների թագավորությունում «Հայփոստ»-ը կսննկանա և կսեփականաշնորհվի Կոնջորյանների կողմից՝ համարվելով նրանց անձնական կալվածքը, իսկ եթե այն չծածկի «Հայփոստ»-ի պարտքը իր երբեմնի տնօրենին, ապա «հարստահարված օլիգարխներից» ետ բերված գույքից փոխհատուցում կտրվի նոր էլիտար ընտանիքին։
Հ.Գ. Շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու քանի իշխանության են անկուշտների և չտեսների քաղցած ոհմակը։ Ի դեպ Հայփոստը 100 տոկոս բաժնեմասով պետական հիմնարկ է։ Իսկ մեր երկրում դեռ 700.000-ից ավել մարդ վստահում է իրենց:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին