▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվ այդ մեկ IMEI-ով վերահսկվող քաղաքացին դո՛ւ ես»․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվ այդ մեկ IMEI-ով վերահսկվող քաղաքացին դո՛ւ ես․
Սրանց ախորժակը սահմաններ չունի. հիմա էլ որոշել են մտնել քաղաքացիների հեռախոսների մեջ ու վերահսկել IMEI կոդերը։
Երկրի սահմանները բաց ու անպաշտպան թողած, անվտանգության համակարգը փլուզած այս կառավարությունը միայն մի տեղ է արդյունավետ աշխատում՝ սեփական ժողովրդի գրպանը մտնելիս և տոտալ լրտեսման մեխանիզմներ ներդնելիս։ «Մաքսանենգության դեմ պայքարի» կեղծ շղարշի տակ իրականում թաքնված է հերթական թալանը՝ հեռախոսների արհեստական թանկացումը և քաղաքացիներին լրացուցիչ հարկային ու բյուրոկրատական լծի տակ գցելը։
Սա «թվային տոտալիտարիզմի» բացահայտ դրսևորում է, երբ պետությունը փորձում է վերահսկել քո յուրաքանչյուր քայլը, քո անձնական սարքավորումն ու տվյալները՝ առանց որևէ անվտանգային երաշխիքի։ Չպետք է թույլ տալ, որ պետական կառավարումը վերածվի քաղաքացիների հաշվին փող աշխատելու և մարդկանց անձնական կյանքը տոտալ հսկողության տակ պահելու գործիքի»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին