«Հանրային բողոք պետք է լինի, խայտառակություն է սա». Լիանա Վանոյանը՝ հեռախոսների վերահսկողության նախագծի մասին
Հիշեցնենք՝ Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների վերահսկողության համար։
Ծրագրի համաձայն, ստեղծվելու է կենտրոնացված տվյալների բազա, որտեղ միմյանց կապակցվելու են քաղաքացու անձնագրային տվյալները, հեռախոսի անհատական ծածկագիրը և բոլոր ակտիվ հեռախոսահամարները։
Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները հնարավորություն կստանան ցանկացած պահի ճշգրիտ հետևել, թե կոնկրետ ով, ինչ սարքով և որ վայրում է միացել ցանցին, ինչը դուրս է գալիս զուտ հարկային վարչարարության շրջանակներից։


