Լրագրող Սյուզի Բադոյանի գրառումը՝ կից տեսանյութով․
«Քաղաքական բռնաճնշումներ` Աղավնաձորի դպրոցում
«Կամ ՔՊ կդառնաս, կամ ազատման դիմում կգրես»․․․սպառնացել են ընդդիմադիր հայացքներով հարգանք վայելող լեզվի վաստակավոր ուսուցչին»։
Ավելի վաղ էլ Սյուզի Բադոյանը գրել էր․
«34 տարվա ուսուցչուհուն սպառնում են` «ազատման դիմում գրի, թե չէ կհեռացնենք դպրոցից»
Կոտայքի մարզպետը մեկ օր ժամանակ էլ տվել
Լուիզա Հովհաննիսյանը Աղավնաձորի միակ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է։ Ծնողները ահազանգում են, որ ուսուցչուհուն պատժում են՝ աշխատանքից հեռացնելով, քանի որ նրա ամուսինը ընտրությունների ժամանակ գլխավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության շտաբը»։


