Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստալինյան ժամանակները լիներ, Դանչոս մեն մենակով Հայաստանի կեսին Սիբիր կուղարկեր»:
|
Ավելի վաղմ ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մայիսին «Անկախ դիտորդը» հաղորդում էր տվել ՌԴ մի խումբ պաշտոնյաների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների հետ միասին ՀՀ-ում իշխանության զավթման փորձի մասին։ Գործը հարուցվել էր։ *** Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով, լրագրողներին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Չալաբյանը հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ, շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք իշխանական լիազորությունները օգտագործեն տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերին՝ ստիպել այդ կազմակերպություններում աշխատողներին մեկնել ՀՀ և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։ Դիտեք նաև՝ |


