Թարմացում․ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է. Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունից
«Առավոտյան 07։15, երբ բոլորս քնած էինք, մեր տուն են եկել ոստիկանությունից և քննչականից մոտ 7-8 մարդ։ Սկզբից մեր բնակարանը խուզարկել են, ոչինչ չեն գտել, ապա Ավետիքի հեռախոսներն են առգրավել, հետո նրան ձերբակալել են։ Եկել էին փաստաթղթերով, այսինքն՝ նախօրոք պատրաստված, որպեսզի ձերբակալեն»,–սոցցանցի ուղիղ եթերում ասում է Անահիտ Ադամյանը։
Կինը կարծում է, որ ընդդիմադիրների նկատմամբ այս քայլերը պայմանավորված են Սահմանադրական դատարանի` ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի դիմումները քննելու հետ։
***
«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից՝ այլ մանրամասներ չնշելով։ Փոխանցել են, որ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։
Ավետիք Չալաբյանին ձերբակալել են վաղ առավոտյան։


