▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ում հիտլերյան ռեժիմին համահունչ ռեպրեսիաներ են իրականացվում»․ Արեգնազ Մանուկյան

«Հայաստանում չկա օր, որ լույսը չբացվի ու չմտնեն մեկի տուն խուզարկության կամ որևէ մեկի նկատմամաբ ապօրինի քրեական հետապնդում չիրականացնեն, չձերբակալեն կամ չկալանավորեն։ Եվ այսպիսի ռեպրեսիաները գնալով ավելի են շատանալու, որովհետև լեգիտիմության հետ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանը փորձում է ռեպրեսիաների միջոցով ամրապնդել իր իշխանությունը»,- ՄԻՊ գրասենյակի մոտ կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Մայր Հայաստան»-ի անդամ Արեգնազ Մանուկյանը։ «ՀՀ-ում հիտլերյան ռեժիմին համահունչ ռեպրեսիաներ են իրականացվում և այս ամեն ինչը քար լռության ներքո։ Նացիստական ռեժիմն էլ միանգամից չի հաստատվել, այսպես դրվագային հետապնդումներ են իրականացվել և վերջնականորեն ամրապնդվել է, որովհետև բոլորը լուռ են եղել։ Այսօր էլ այս ամեն ինչը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, բայց բոլորը լռություն են պահպանում։ Բավական է լռեք, հերիք է, սա արդեն անթույլատրել է, վաղ թե ուշ բոլոր քաղբանտարկյալները հայտնվելու են ազատության մեջ, իսկ դուք՝ ձեր լռությամբ հավերժ մնալու եք այս փոքրիկ Հիտլերի հանբցակիցը»,- հավելեց Մանուկյանը։

***

«Անդրանիկ Թևանյանը քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման ու բռնաճնշումների։ Միայն ՔՊ-ական փոքրիկ խմբակն է փորձում իմիտացիա ստեղծել, որ այդ գործի հիմքերում ինչ որ բան կա, որով կարելի է մեղադրել նրան»,- ՄԻՊ գրասենյակի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը։ «Խախտելով անմեղության կանխավարկածը, արհամարելով Սահմանադրությունը, օրենքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները՝ իրենց քարոզչամեքենաներով արատավորում, պախարակում են Թևանյանին։ Իրենք իրենց դրել են դատարանի տեղ և մարդուն արդեն հանցագործ են հռչակում։ Այս ամենը պետք է օր առաջ կանգնեցվի, այս ուղտը չոքելու է բոլորի դուռը, հասկացեք, չկա իմ, քո, սրա, նրա քաղբանտարկյալ, բոլորը ՀՀ-ում հաստատված կոնցլագերյան համակարգի քաղբանտարկյալներն են, այդ մարդիկ հանիրավի հետապնդվում են»,- նշեց Մալխասյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին