▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը նոր հայտարարություն կանի այն ժամանակ, երբ ԿԸՀ–ն ամփոփած կլինի ընտրությունների արդյունքները

Սամվել Կարապետանը նոր հայտարարություն կանի այն ժամանակ, երբ ԿԸՀ–ն ամփոփած կլինի ընտրությունների արդյունքները
 

«Վստահ եղեք՝ ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, մի՛ անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը։ Նրանց հարցազրույցն ու դեմքը ցույց են տալիս, որ իրենց գործերը լավ չեն գնում. 30 տոկոսի տվյալներ ունենալով՝ ասում են, որ հաղթել են, բայց դուք գիտեք, որ դրանք գյուղական համայնքների տվյալներ են»,–հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը։
***

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն էլ գրել է. «Նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են։
Առանց ընտրվելու՝ դատական համակարգին հրահանգավորելուց առաջ, դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար։
Սիրելի հայրենակիցներ, այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։ Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի մեկ քառորդի արդյունքները։
Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո»։

***

«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը նույնպես հայտարարություն է տարածել. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները:
Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ: Ավելին, Երևանի ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքները չկան մինչև հիմա: Բոլոր թարմացումներն անկանոն են փոխվում, անհասկանալի է` ինչ հաճախականությամբ: Ավելին, թվերը պարբերաբար նվազում ու ավելանում են:
Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է»:

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին