▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրախախտումներ և ահազանգեր...Ինֆորմացիան թարմացվում է

Ընտրախախտումներ և ահազանգեր...Ինֆորմացիան թարմացվում է

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Գորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտում։ ՔՊ ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկը ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։
Դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումն արձանագրելու և համապատասխան գրառում կատարելու համար, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել տեղի ունեցածը։

23/42 տեղամասի քվեախցիկում նկարում են քվեարկության ընթացքը

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեղրիի 35/61 տեղամասում Մաքսայինի աշխատողը քվեաթերթիկները իր հետ փորձել էր դուրս տանել։
Այսինքն` ՔՊ-ին քվեարկելուց հետո մյուս 18-ը տանում էր երևի, որ ապացուցեր՝ ընտրել է Նիկոլին։
Տրամաբանությունը էդ է հուշում, վարչական աշխատող է։
Ընդգծեմ, որ բարլուսախառ ՊԵԿ աշխատողների խումբը միասնական է եկել ընտրատեղամաս՝ չսպասելով անգամ դրանց բացվելուն»։

***

10/1 տեղամասի մուտքի հարևանությամբ քարոզչական պաստառներ են տեղադրված: Հայաքվե

Բաց քվեարկության փորձ 3/13-ում

Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը հանձնաժողովի կողմից արձանագրվել է

***

 

info@asekose.am/095519696
Բլոգ ավելին