▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քվեաթերթիկների դեռ 10%-ը նոր ա ամփոփվել, բայց Նիկոլն արդեն իսկ հայտարարեց իր հաղթանակի մասին»

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քվեաթերթիկների դեռ 10 տոկոսը նոր ա ամփոփվել, բայց Նիկոլն արդեն իսկ հայտարարեց իր հաղթանակի մասին։ Էն էս քանի ամիս ա հաղթած պրծած ընդդիմությունից ձեն ձուն չկա»:

«Քվեաթերթիկների միայն 10 տոկոսի ամփոփման պարագայում Նիկոլ Փաշինյանի կողմից իր հաղթանակի մասին հայտարարությունը դա ուղիղ ցուցում էր Վահագն Հովակիմյանին, որ ոնց ուզում ես համապատասխան թիվը ապահովի։ Ու ուղիղ հրավեր ընդդիմությանը՝ բախման ու արյունահեղության...»,-ավելի ուշ գրել է Կիվիրյանը:

***

«ՔՊ-ն 2021-ի համեմատ ստացել է ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն: Հայաստանի հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, խաղաղությանը, ապագային: ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն»,- քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՔՊ-ի վարչապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

***

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի հավաքական դիմադրության գեթ մեկ ուժ:
Գուցե ասուլի՞ս տաք, գուցե լայվ մտնեք և բացատրեք, որ ստում է դավաճանը:
Ժամանակը գնում է, արագ է պետք աշխատել»:

Դիտեք նաև՝

***

«Իմ առաջնահերթությունները չեն փոխվել, այդ թվում՝ ընդդիմության լիդերները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն: Պատերազմի եռագլուխ ուժը ընտրակաշառքների և այլ մեխանիզմներ է աշխատեցրել, եղել է արձագանք»,- ՔՊ շտաբում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հրապարակված ձայնագրությունների և ձերբակալությունների մասին:
Նա նշել է, որ ընդդմության կազմը տարբեր ուժեր չեն, այլ պատերազմի մեկ եռագլուխ կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրի առաջնորդն անցնում է առանձին հայտնի գործով և ուժային կառույցները դրանք պետք է ուշադրության կենտրոնում պահեն:
«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա»,- կրկին սպառնաց Փաշինյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին