|
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին՝ խոսելով ընտրությունների արդյունքների և հնարավոր զարգացումների մասին։ «Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց պանիխիդայի դեմքով՝ ամբողջ այդ «Քաղաքացիական պայմանագիր» թիմի մոտ և անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ: Կարծում եմ՝ հերթական բլեֆն էր փորձում անել՝ մտածելով, որ կկարողանան ազդել հետագա հաշվարկի վրա, և այն տարօրինակ կեցվածքը, որը ցուցադրեց նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ գիշերվա ընթացքում ուղիղ հեռարձակումները դադարեցնելով, և նույնիսկ իրենց կայքը սկսեց խաթարվել ինչ-որ պարբերականությամբ, փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ այսպես իրենց ուզած համոզիչ հաղթանակը «նկարեն»։ Կարծում եմ՝ սա է, բայց, իհարկե, պատկերը լրիվ ուրիշ է․ նույնիսկ իմ համոզմունքն է, որ առնվազն մի 10% իրենք տարբեր հնարքներով ավելացրել են»,- հարցազրույցի մեկնարկին ընդգծեց Քոչարյանը։ Դիտեք նաև՝ |
Հաղթանակը հայտարարվեց պանիխիդայի դեմքով․ Ռոբերտ Քոչարյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


