▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է իդեալական կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ ի՞նչ է ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ: Դա օրվա իշխանության անմիջական ազդեցության տակ գտնվող պետական բյուջեի հաշվին աշխատավարձեր ու պարգևավճարներ ստացող մարդիկ են, որոնք գտնվում են ՏՈՏԱԼ վերահսկողության տակ: Բայց այստեղ կա ևս մի նրբություն:
2017-ի «Վարչական Ռեսուրսը» մարդաքանակով ավելի քիչ էր, քան 2026-ինը: Այս տարիների ընթացքում նիկոլաստանը ստեղծել է բազմաթիվ նոր պետական հիմնարկներ, որոնք նախկինում չեն եղել. Պարեկային ծառայություն, Ոստիկանական Գվարդիա, Արտաքին Հետախուզություն և այլն: Ուղղակի վերցրեք այդ թվերը ու համեմատելուց հետո ավելացված տասնյակ հազարավոր մարդկանց թիվը բազմապատկեք նվազագույնը 2-ով:
2018-ից ի վեր Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է ԻԴԵԱԼԱԿԱՆ կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին