▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտունու երեք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի օգտին քվեները ճանաչվել են անվավեր՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառով

Մարտունու 21/04, 21/05 և 21/34 ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ստացված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ, այս մասին գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Այս հարցի վերաբերյալ մեր վերապահումներն արդեն ներկայացրել ենք ԿԸՀ-ին, քանի որ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը։ Դրա համար պատասխանատու է համապատասխան հանձնաժողովի անդամը կամ քվեաթերթիկների հաշվարկն իրականացնող անձը։

Ուստի, անթույլատրելի է, որ քաղաքացին զրկվի իր քվեի ուժից այնպիսի հանգամանքի պատճառով, որի վրա որևէ ազդեցություն չի ունեցել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին