▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է

Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ՖԻՖԱ աշխարհի առաջնության պաշտոնական ցուցադրման գլխավոր հովանավորն է։ Ֆուտբոլասեր համայնքը հնարավորություն ունի հետևելու ֆուտբոլային սպասված իրադարձությանը Fast TV հեռուստաալիքով ուղիղ հեռարձակմամբ։

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» մարզադաշտում, որտեղ Մեքսիկայի հավաքականը կմրցի Հարավային Աֆրիկայի դեմ:

Այս տարի մրցաշարն աննախադեպ է իր ծավալներով․ տեղի է ունենալու 104 հանդիպում 48 հավաքականների մասնակցությամբ։ ՖԻՖԱ-ն ընդլայնել է աշխարհաքաղաքական ուղեգրերի քանակը, և այս տարի պատմության մեջ առաջին անգամ առաջնությանը մասնակցելու են Ուզբեկստանի, Հորդանանի, Կաբո Վերդե և Կյուրասաոյի հավաքականները։

Հավելենք, որ ՖԻՖԱ-ի 23-րդ աշխարհի առաջնությունն ընթանալու է միաժամանակ երեք երկրներում՝ ԱՄՆ, Մեքսիկա և Կանադա: Ըստ ոլորտի մասնագետների կանխատեսումների՝ այս տարվա առաջնության գլխավոր ֆավորիտներն են Իսպանիան, Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան և Անգլիան։

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի «Մետլայֆ Սթեդիում» մարզադաշտում։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին