ԲՀԿ անդամ Սուրեն Սուրենյանցը մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղերձ հղեց․
«Այն, ինչ այսօր՝ ժամը 13։00-ից սկսվելու է ԿԸՀ-ի շենքի մոտ, ընդամենը սկիզբն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական «բեսպրիդելին» և էս կամայականություններին, կառավարական բոլոր շենքերը և Երևանի բոլոր փողոցները տասնյակ հազարավոր մարդկանցով հեղեղվելու են»։
Սուրենյանցն ասաց, որ այս ազդակը եղել է նաև ընտրություններից առաջ՝ ակնկալելով, որ իշխանությունը քաղաքակիրթ ու կառուցողական միջավայր կստեղծի։


