▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես կողմ եմ Միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով»․ Վարդան Ղուկասյան

«Ես ուզում եմ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա ընկնի Ռուսաստանի ոտքերի տակ, այլ կարողանա տղամարդ լինի, բանակցի ու ռուսին ասի՝ դուք էս հարցերում սխալ եք, մեր նկատմամբ լավ չեք պահում ձեզ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հիշեցնելով Սևրի պայմանագիրը, Ալեքսանդրապոլի գրավումը, Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա նաև այն, որ եթե ռուսները չգային, ՀՀ-ն 29800 քկմ չէր լինի։ «Ես կողմ եմ Միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով»,- ասաց Ղուկասյանը։

Դիտեք նաև՝

«Սարիկի հետ ընդհանուր հայտարարի կգանք, կտեսնեմ, կխոսենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք՝ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Սարիկ Մինասյանի գլխավորությամբ, չէր մասնակցում առաջին նիստին։ Սարիկ Մինասյանը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Գյումրին պետք է գնա նոր, արտահերթ ընտրությունների։ «Սարիկը առաջինը կմտածի Գյումրու համար, հետո՝ կուսակցության, ինքը էդպիսի տղա է, ես իրեն հավատում եմ»,- ասաց Ղուկասյանը՝ հավատացնելով, որ ոչ մի ճգնաժամ չի լինելու։

***

«Միքայել Սրբազանն էլ է փոխվել, ես էլ եմ փոխվել։ Ինձնից տարիքով փոքր է։ Ես որ էստեղ քայլում էի, ինքն էլ ջահել տղա էր, էնտեղից հեռվից․․․ինձ դժվար բարև էին տալիս, գիտես՝ ինձ բարև տալն էդքան հե՞շտ էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի այն խոսքին, թե Վարդան Ղուկասյանը փոխվել է, նախկինը չէ։ «Մեր Սրբազանն է, մի բան է՝ խոսում է։ Մենք իրար հետ հանաքներ ունենք, կհանդիպենք, կխոսենք»,- ասաց Ղուկասյանը։

***

«Ծառայողական մեքենա հավանաբար չեմ ունենա, ես էն ժամանակ էլ իմ մեքենաներն եմ օգտագործել»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ շարունակելով․ «Հավանաբար, ես կլինեմ զրահապատ մեքենայով, էնքան ժամանակ, մինչև 2007թ-ի սպանության փորձն ու սպանությունները չբացահայտվեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին