▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այ՛ ընկեր, դու կուսություն ստուգող կիսո՞ւր ես, թե՞ ուրոլոգ-գինեկոլոգ»․ Դավիթ Կարապետյան

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստամբուլյան հյուրասիրախաղերը, պոլսապատումներն ու «Գարեգինացավը»…
Խայտառակության խրոնիկոն
Վարչապետը վերադարձավ Ստամբուլից:
Վերջինս տպավորված էր այցով:
Եվ իրոք.
Թե՛ իր և թե՛ դելեգացիայի անդամների զմայլված դեմքերից ժպիտն անպակաս էր, մարդիկ շատ հոգեհարազատ ու կոմֆորտ միջավայրում էին, ուստի՝ բերանները մինչև ականջները բացած անթաքույց հրճվում, երջանկություն, ուրախություն ու գորովանք էին ճառագում ու ստոկհոլմյան սինդրոմին բնորոշ, մատաղացու ուլի նման, ողորմություն խնդրող հայացքներով մի բարի ժեստ էին վաստակել փորձում:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Էրդողանին հրավերի համար, իր հերթին էլ նրան հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու հաջորդ գարնանը Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին:
Փաշինյանը նաև հիշեցրեց (թե չէ նրանք լրիվ մոռացել էին), որ ներկայումս Ստամբուլից դեպի Երևան թռիչք կա՝ վստահություն հայտնելով, որ ցամաքային սահմանը նույնպես կբացվի։
Վերջինս այցելեց «Կապույտ մզկիթ», հիացավ ճարտարապետությամբ, հետո այցելեց Ստամբուլի հայկական եկեղեցի, որտեղ նրան ոչ մի հոգևորական չդիմավորեց:
Դե իսկ հայ համայնքի հետ հանդիպումն անզուգական էր.
Կրկին «անկեղծի մեջ», պետք է գավառական շուստրիությունն ու դեմագոգա-պաթոսային արսենալը գործի դնի ու ասի.
«Խաղաղության խաչմերուկը» խոչընդոտ չէ «Թուրանի ճանապարհի» համար։ Ճանապարհն արդեն պատրաստ է։
Եթե ջրային ուղի լինի, մենք բոլորս կարող ենք միասին խմել այս ջուրը, որևէ խոչընդոտ չկա»։
Ասածը պատկերավոր դարձնելու համար էլ ներկաներին պատմեց ջրի գլխին կանգնած վիշապի մասին հայտնի անեկդոտը, նշելով` «վիշապն էլ է ջուր ուզում խմի, թող խմի, ի՞նչ խնդիր կա»։
«Վա՞տ ա Թուրանը, թող ՀՀ տարածքով գնան-գան.
ի՞նչ են նրանք ուզում.
ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնալ-գալ… է, թող գնան-գան, վա՞տ է.
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է խաղաղության խաչմերուկ»։

«Մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում՝ «Թուրան», ու վերջ, գնա՜ց՝ վայ, վայ… Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ հնարավորություն տանք ապրելու»,
«Թուրքիան և Հայաստանն իրար համար սպառնալիք չեն հանդիսանում»,
«Արաքսից այն կողմ Հայաստան չկա: Արաքսից այն կողմ Թուրքիան է»,
«Մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից»:
Հետո պետք է կեղծ ու պիղծ լիրիկաներով, մուտիտ-կրուտիտի, ցինիզմի, մանիպուլյատիվ հնարքով, էմոցիոնալ սպեկուլյացիայով ու պրեվենտիվ հերքումով մաստեր կլասս մատուցի ու ազնիվ ու շիտակ երևալու համար ասի.
«Ինչո՞ւ 2019թ. ասացի «Արցախը Հայաստան է և վերջ», որովհետև այն ժամանակ հայրենասեր էի, իսկ հայրենասիրության մոդելը սխալ էի ընկալել:
Հետո հիմար ապուշի ժպիտը դեմքին, թոթովանքով պետք է պատմի, վերջում էլ հռհռա, թե ինչպես ամեն քայլափոխի իրեն՝ տականք, սրիկա, դավաճան են անվանում:
Ու ի՜նչ ամոթ, ի՜նչ թասիբ, նամուս ու արժանապատվություն, ի՞նչ վատ զգալ:
Աննամուս, ամոռալ ու անդեմ մի արարած…
Իսկ որ ամենազավեշտալին է, կրկին իր ամպլուայի մեջ, կատարյալ ապուշի ժպիտը դեմքին, անտանելի հռհռաձայնով ներկաներին պետք է ասի. «Էս հանդիպումներն անում եմ, որ ասեմ՝ ժողովո՛ւրդ, իմ վրա հույս չդնեք…
Հայաստանի վարչապետը աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ: Դուք ձեր համայնքներում ձեր խնդիրները ինքներդ լուծեք»:
Իսկ ներկաներն այս ամենը հաճույքով ու հիացմունքով նստած լսում են, ժպտում, մի կուշտ ծիծաղում, վերջում էլ փաթաթվում, նկարվում…
Ու նրանցից մեկը չգտնվեց, ով ասեր. «Այ՛ պատուհաս, դու սկի Հայաստանի քաղաքացիների, դու քո ընտանիքի անդամների, ինքդ քո ու քո ասածների պատասխանատուն չես, ուր մնաց ամբողջ աշխարհի, համայն հայության պատասխանատուն լինես:
Ո՞ր մի սթափ, մտածող ու ադեկվատ հայ մարդը քեզ նման «կոնչեննի», կործանված ու ազգակործան գոյի վրա հույս կդնի…
Ինչպես ժամանակին բառախաղում էիր թե՝ «Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը», վաղն էլ գիժ-անմեղսունակ ես ձևանալու, վրայիցդ էլ պատասխանտվությունն ես գցելու:
Կամ քեզանից ինչ հայրենասեր, առավել ևս՝ հայրենատեր:
Ասածիցդ ստացվում է, որ հիմա այլևս հայրենասեր չես:
Ստացվում է՝ կեղծ հայրենասեր էիր, ուռա հայրենասիրության կենացներ էիր ասում ու հիմա նոր ես հասկացել, որ հայրենասեր լինել պետք չէ, դա վտանգավոր է:
Այս տեմպերով չի բացառվում, որ վաղն էլ ասես՝ սփյուռքահայերը հայ չեն, որ եթե սփյուռքում են, իրավունք չունեն որևէ բան ասել, բողոք բարձրաձացնել, առավել ևս՝ որևէ օգնություն-օժանդակություն ակնկալել:
Դու գիտակցո՞ւմ ես, որ դարձել ես թուրք-ադրբեջանցիների սիրելին, նրանց սրտի «սուպերսթարը»:
Նրանք քեզ երկրպագում են, Ալլահ են կանչում, որ հավերժ մնաս:
Կոլաբորանտ տեսակովդ դարձել ես պանթուրանականության ծրագրի գարանտներից ու ջատագովներից մեկը:
Վերջին 100 տարում երեք խոշոր պանթյուրքիստ է եղել՝ Քեմալը, Լենինն ու այսուհետ՝ դու:
Թե չէ որտեղից իմանաս, որ Թուրանն իրենից ենթադրում է արևելահայության (ՀՀ բնակչության) ֆիզիկական բնաջնջումն ու ՀՀ վերացումը, Թուրքիայի ու Ադրբեջանի մեկ սահմանով միացումը, հետո հաջորդ փուլով՝ թյուրքախոս ժողովուրդների միավորումը, մինչև Ալթայ ու Սախա, Չինաստան ու Ույգուր-Մանջուրիա ընկած տարածքների նվաճումն ու Մեծ Թուրանի հռչակումը:
Եվ այդ ծրագրին խոչընդոտողն ու այս պահին կոկորդներին կանգնած է Հայաստանը, որը քո շնորհիվ հեշտ մարսելի է:
Որովհետև դու նրանց նրանց երազանքը կատարողն ես:
Հաճոյացող, հպատակվող, հլու-հնազանդ կամակատարը, ով առիթ չի տա պատերազմով իրականացնել իրենց ծրագիրը:
Դու սկուտեղի վրա, սիրահոժար կմատուցես Հայաստանը:
Դրա համար էլ «Զանգեզուրի միջանցքին»՝ «Խաղաղության խաչմերուկ» ես անվանում, ու քեզանից գոհ էլ ասում, թե տեսե՛ք, ժողովու՛րդ, Թուրքիայի պես պետությունը համաձայնում է իմ ծրագրին. լինելու է «խաչմերուկ», ոչ թե՝ «միջանցք»:
Ու կապ չունի՝ ով ոնց կանվանի այդ ճանապարհը։
Այ՛ աննորմալ, անունն ինչ ուզում ես դիր, բովանդակությունը չի փոխվելու:
Դու արդեն տվել ես այդ ճանապարհը, իսկ հիմա ներքին լսարանին ու հատկապես զոմբիներին գեղեցիկ փաթեթավորված բառերով կերակրելու ժամանակն է:
Ա՛յ միամիտ անցավոր, նրանք մեր տարածքով լոգիստիկ մոնոպոլիա են ուզում:
Արտասուվերեն կարգավիճակ են ուզում, որքան էլ հիմա դու լոլոյես, թե բա բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները ՀՀ իրավասության տակ են լինելու:
Նրանք պարզապես չեն գնալու ու գան:
Նրանք գալու ու մանրից մնալու, հաստատվելու-հիմնավորվելու են, հետո էլ՝ մեզ քշելու են:
Սկզբից Հայաստանը՝ «պրախադնոյ դվոռ» են սարքելու, հետո իրենց համար՝ վաթան:
Ճանապարհները երբ բացվեն, ժամեր անց թուրքն ու ադրբեջանցիները լցվելու են երկիրդ, ու դու չես կարողանալու զսպես կամ կանխարգելես նման հոսքը:
Օրեր անց, անձամբ դու խոսելու ես դեմոգրաֆիական, անվտանգային (և ոչ միայն) լուրջ խնդիրների ու սպառնալիքների մասին:
Միայն 300 հազար ադրբեջանցի «փախստականների» վերադարձն արդեն իսկ կործանարար է լինելու պետականության համար:
Մանավանդ, գերազանց հիշում ենք սեփական կամ զրոյական կետից վարած բանակցություններիդ կործանարար ու անդառնալի հետևանքները...
Ոչ վաղ անցյալում սեփական՝ զրոյական կետից վարեցիր արցախյան բանակցություններն ու Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում, հիմա արդեն Թուրքիայի հետ ես զրոյական կետից վարում բանակցություններ, որի հետևանքը լինելու է Հայաստանի կործանումը կամ Էրմենիստան թուրքական սանջակի վերածումը...
Դե իսկ այն, որ դու անհայրենիք, անդեմ ու ամոռալ կերպար էս, ոչ մեկիս համար նորություն չէ:
Իհարկե՛ քեզ համար Արաքսից այն կողմ Թուրքիա է, Արաքսն՝ Արազ է, Արարատն էլ՝ Աղրի դաղ…
Ինչևէ, սա է քո դեմքը, քո կերպարը, քո էությունը…
Ստամբուլյան հյուրասիրախաղերն ու պոլսապատումներն այսքանն էին:
Իսկ հենց հաջորդ օրը ոտքը դրեց Հայաստան, գիշերվա հազարին՝ (սովորաբար առավոտ լուսով է գանգատուփի ուղեղագալարները փայլատակում ու լիրիկական, խոհափիլիսոփայական զեղումներով հերթական հոգեցունց մաղձագրումը կատարում) անդրդվելի պադոշի պարադոքսալ պարաժով, պրեդյավկա-պրիկլյուչենիայի պառադի համաձայն՝ Եկեղեցու մասով երկնեց նոր ստատուսը:
Կրկին նույն՝ «Գարեգինացավը».
«Գարեգին Բ-ն զավակ ունի՞, թե չէ:
Թող նա հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին»։
Հիմնավորե՛ք, որ Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ, որը կարող է դե յուրե ժառանգության իրավունք ստանալ Եկեղեցու ողջ գույքի և ունեցվածքի նկատմամբ։
Հիմնավորե՛ք, որ արքեպիսկոպոսը կարող է լինել պոռնկաբարո։
Հիմնավորե՛ք, որ եկեղեցիներում վաճառված մոմի ողջ շահույթը կարող են հոսել Կտրիճ Ներսիսյանի եղբոր որդու, քրոջ որդու գրպանները»:
«Բացահայտե՛ք մոմի վաճառքի շահույթը ինչպե՞ս է բաշխվում Կարոյի եւ Եզրասի միջև․ 50/50՞, թե այլ տրամաբանությամբ։
Բարձրաձայնե՛ք, որքա՞ն է կազմել այդ շահույթը 2024 թվականին։
Բացատրե՛ք, ինչո՞ւ այդ շահույթներից Կարոն եւ Եզրասը վճարումներ չեն անում ՀՀ պետական բյուջե»։
Կարդում ես ու ապշում…
«Այ՛ ընկեր, դու կուսություն ստուգող կիսո՞ւր ես, թե՞ ուրոլոգ—գինեկոլոգ»:
Ու դու քո «կարճ խելքով» ուզում ես ասել, որ ասածներիդ իսկությունը նրանք պետք է հաստատե՞ն, բարձրաձայնե՞ն, առավել ևս՝ բացահայտե՞ն…
Մեռանք ասելով՝ բան գիտե՞ս, փաստեր ունես՝ ասա՛, ինչ ես ջուր ծեծում:
Սա ինչ էժանագին շոու է:
Ողջ պետաիրավական համակարգը գրպանումդ է, ո՞ր մեկն ասածդ չի անի:
Բա գործ հարուցի՛, այսքանն արդեն լուսաբանել ես…
Բա ասածներդ հաղորդումներ են հանցագործության մասին, ընդ որում՝ մեղադրանքներդ բավականին լուրջ են ու հասցեական:
Բա ո՞ւր են պատկան մարմինները, ինչո՞ւ մինչև հիմա գործ չեն հարուցել:
Ուզում ես ասել, որ նո՞ր ես այս ամենն իմացել, նոր են զեկուցե՞լ:
Թե՞ այս ինֆորմացիան պահել էիր այսօրվա համար:
Այն չծառայե՞ց որպես լռեցնելու, սանձելու, ենթարկելու միջոց կամ որպես կոմպրոմատ- ուլտիմատում:
Որ սրանից-նրանից բաներ ես պահանջում հրապարակայնացնել, բա ինչո՞ւ առ այսօր չես ներկայացնում հաշվետվություն, թե պետբյուջեից որքան գումար եք զուգընկերուհուդ հետ վատնվում՝ «կրթությունը նորաձև է» ցնդաբանության վրա:
Ինչո՞ւ չես հրապարակում «խաղաղության պայմանագրի» 17 կետերը, որոնց շուրջ ձեռք ես բերել համաձայնություն ու որոնց տակ, ժողովրդի թիկունքում, պատրաստվում ես ստորագրել:
Ինչո՞ւ չես հրապարակում 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահներից ստացած առաջարկ-փաթեթը:
Բա ներկայացրո՛ւ Արցախի վաճառքի գինը, առքուվաճառքի շահույթաբաժինը:
Կամ քո ու քո թիմակիցների արդեն իսկ դզած ունեցվածքի չափն ու քանակը, թե քո անօրինական կինն և երեխաներն ի՞նչ ժառանգություն են ստանալու:
Ո՞րն ասեմ, որը թողնեմ…
Դու չես հասկանում, կամ քեզ չեն ասում, որ հայտնվել ես քո իսկ հյուսած քարոզչական ծուղակում։
Որ թիրախավորելով, ցեխ շփրտելով, հեղինակազրկելով, ընդհակառակը՝ հակառակ էֆֆեկտն ես ստանում.
նրանց հեղինակությունը, վարկանիշն ու հանրային լեգիտիմությունն էլ ավելի ես բարձրացնում։
Դու ինքդ քո գլխին ես սարքում:
Հասկանում եմ՝ անձի երկատվածության, հոգեկան ու հոգևոր խնդիրներ ունես, էմոցիաներդ կառավարելու, զսպելու խնդիր ունես, արտահայտվելու, թարախդ, մաղձդ, աբիժնիկությունդ ու էկլեկտիկ մտքերդ դուրս տալու կարիք ունի:
Տեսնում եմ, որ քեզ խնամող, տիրություն անող, սթափեցնող, հեղհեղուկ հոգեվիճակիդ հետևող, վերահսկող, ժամանակին դեղերդ տվող մեկը չկա:
Հասկանում եմ, որ քո հիստերիաները, ջղաձգումները, նոպաներն ու պանիկայի դրսևորումներն ունեն կոնկրետ պատճառ:
Եվ այդ պատճառը՝ վախն է:
Ինչ անում ես, վախից դրդված ես անում:
Ցայտնոտի մեջ ես, անադեկվատ ես, ստում կամ սպառնում ես, լաչառանում-լրբանում ես՝ ուրեմն վախենում ես:
Դու սարսափում ես աթոռի կորստից, անգամ ինքդ քեզանից:
Ու դու ճիշտ ես անում…
Դու նախ քո իսկ ֆոբիաներից ես հյուծվելու, հետո դատաստանիցդ:
Դե իսկ մենք, շարունակենք հանադուրժել ու համակերպված, ամորֆ ու ապատիկ ապրել, մինչև տեսնենք՝ գլխներիս գալիքը…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին