ArmLur.am-ը գրում է. արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, ով առավել հայտնի է Դոն Պիպո անունով:

Նրան ԱԱԾ են տարել իր տանից: Կայքի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Դոն Պիպոյի տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Այսպիսով, նրան բերման ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով:
Ամենայն հավանականության` նրան մեղադրանք կառաջադրվի:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


