Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
«Այսօր՝ նոյեմբերի 22-ին, պատահական ականատեսը եղա Երևանի Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցում կանաչապատում (#չորապատում) ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող չքնաղ հացենիների մորթին, որն իրենք էտ են անվանում։
Այն ինչ ես տեսա և այն ինչ դուք հիմա տեսնում եք այս տեսանյութում, ոչ այլ ինչ է, քան ծառերի ոչնչացման ստարտ և այս ծառերի մեծ մասն այլևս երբեք նորմալ ծառ չեն դառնալու։
Եթե թեղիները խորը էտից հետո որոշ չափով՝ տարիների ընթացքում վերականգնվում են, ապա հացենիների դեպքում այսպիսի էտը պարզապես մահապատիժի նախապատրաստել է (գլխատվածների դեպքում արդն իսկ մահապատիժ):
Իմ նկարահանելու և ճշտումների ամբողջ ընթացքում կանաչապատման աշխատակիցները փորձում էին սադրել և հրահրել միջադեպ, բացառությամբ ստորաբաժանման ղեկավարի, ով իրեն ադեկվատ և հարգալից էր պահում։
Զարմանալի էր նաև, որ մի քանի բնակիչներ ևս կանգնած ուղղորդում էին, թե էլ որ ճյուղը «չեն ուզում տեսնել», իսկ իմ նկարահանելուց հետո փորձում էին համոզել, որ իրենց սրտովա՝ քո ի՞նչ գործ։
Տիգրան Ավինյան, ես արդեն հույս չունեմ, որ կանաչապատման ղեկավարներն ու այս անգրագետ որոշում կայացնողները երբևէ կփոխվեն, նաև տեսնում եմ, որ Հայաստանում իրենցից բացի, ոչ մեկին չեք ուզում լսել։ Գոնե արտերկրից մի քանի նորմալ մասնագետ կանչեք, թող կրթի էս մարդկանց ու հետ պահի էս «ղասաբությունից»»։


