▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսեք՝ համալիրի մոտ պաշտոնյաների ինչքան թանկ ավտոմեքենաներ են կայանել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Գյուղերում հազարավոր հեկտարներով հողեր չեն մշակվում, վառելիքը թանկ է, գյուղացիները փող չունեն, Նիկոլ Փաշինյանի օրոք աննախադեպ հարստացած բանկերն իշխանության կամքով, այլևս անտոկոս գյուղատնտեսական վարկեր չեն տալիս։ Տեսեք, թե այսօր Երևանի մարզահամերգային համալիրի մոտ պաշտոնյաների ինչքան թանկ ավտոմեքենաներ են կայանել, Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը մեծ հավաք է անում։ Հեռավոր մարզերից մարզպետերը, մեծ պաշտոնյաները քաղաքացիական ծառայողները հասել են Երևան՝ Նիկոլ Փաշինյանի ու կարկառուն ՔՊ-ականների աշխարհացունց ելույթները լսելու։ Վաղն էլ Արարատում իրենց կարգով պատարագի են մասնակցելու։ Ինչքան ոստիկաններ, պահպանության ծառայող, ինչքան բարձր պաշտոնյա է հասնելու Արարատ, ինչքան վարչական ռեսուրս, վառելիք է մսխվելու։ Անընդհատ ասում եք՝ «նախկինները թալանել են», ձեր իշխանության օրոք թալանելու գործը մի օր կանգ չի առել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее