«Մեկը չկա՞ խորհուրդ տա Զելենսկուն՝ զանգահարել Նիկոլին»․ Միհրան Հակոբյան
Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեկը չկա՞ խորհուրդ տա Զելենսկուն զանգահարել «Հայկական ժամանակի» սեփականատիրոջը՝ Նիկոլին:
Նիկոլից զատ աշխարհում չկա մեկը, ով Զելենսկու համար կարող է մաստեր-կլասս կազմակերպել, թե ինչպես են կորցնում համ առանցքային գործընկերոջը, համ էլ արժանապատվությունը:
Նիկոլից բացի ոչ մեկը չի կարող Զելենսկուն ավելի լավ սովորեցնել, թե ինչպես են կզում ու թշնամու կոշիկները լիզում, ինչպես են ազգ ու Հայրենիք ուրանում, ինչպես են պարտությամբ հպարտանում, ինչպես են սեփական ժողովրդի արյունն անասնակերի հետ փոխանակում…»։
***
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն՝ ինչպես Զելենսկին․ մի տնից չեն, մի օրի են․
«Հաղթելու ենք» խաբեության ներքո ավելի քան 1,7 միլիոն ուկրաինացու զոհվելու պատճառ դարձած Զելենսկին հերթական դեմագոգիկ ուղերձով հանդես եկավ։ Ուկրաինան ավերակի վերածած այդ ցածրակարգ ծաղրածուն կոկորդիլոսի արցունքներ էր թափում։ Դա «դեժա վյու» էր։ Նա նույն Նիկոլ Փաշինյանն էր։ Դրանց դրսի տիկնիկավարները «շտամպովկա» են անում։
1. Զելենսկին հաճախ է օգտագործում խաղաղություն, ինքնիշխանություն, արժանապատվություն բառերը, բայց բերել ու բերում է պատերազմ, պարտություն, նվաստացում, զոհեր, ավերածություններ։ Նիկոլ Փաշինյանն էլ։
2․ Զելենսկին իշխանության եկավ թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով, բայց դարձել է հետսովետական Ուկրաինայի ամենաթալանչի և ամենակոռումպացված ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն էլ։
3․ Զելենսկին դրսի ուժերի ձեռքում խամաճիկ է և հանուն աթոռի զոհասեղանին է դրել սեփական պետությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ։
4․ Զելենսկուն օգտագործում են հակառուսական ծրագրերում և որպես մանրադրամ դիտարկում Ուկրաինան։ Նիկոլ Փաշինյանի դեպքում էլ է նույնը։
5․ Զելենսկին, հանուն իր աթոռի ու իմիջի (որպեսզի իրեն ճասեն «Զելենսկի դավաճան»), պատերազմը կանգնեցնելու և հսկայական զոհերից խուսափելու բազմաթիվ հնարավորություններ բաց թողեց։ Նիկոլ Փաշինյանն էլ։
6․ Զելենսկու վերջին հույսը դարձել է Էրդողանը։ Նիկոլինն էլ։
7․ Մինչև Զելենսկին չհեռացվի իշխանությունից, Ուկրաինան շանս չունի, իսկ ուկրաինացիները նոր զոհեր են տալու և նոր տարածքներ կորցնեն։ Հայաստանի դեպքում էլ է նույնը»։
***
ԱՄՆ առաջնորդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իր առաջարկած ծրագրի ու Զելենսկու մասին․ «Ուկրաինայի նախագահը պետք է ընդունի ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագիրը, իսկ եթե նրան դա դուր չի գալիս, ապա կարող են շարունակել կռվելը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet