▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը համալրվում է նոր սարքավորումներով

Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են այցելել Ռուսաստանի հայերի միության անդամներ, ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը: Այցելության նպատակը զինվորական հոսպիտալին Կրասնադարի երկրամասի հայկական համայնքի կողմից ձեռք բերված ժամանակակից ռեանոմոբիլն ու բժշկական սառնարանը հանձնելն էր:

Շնորհակալություն հայտնելով ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը ցուցաբերվող հետևողական աջակցության համար` հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը փաստել է, որ տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների ուշադրության և հոգածության շնորհիվ բարելավվում է զինծառայողների բուժսպասարկման  որակն ու արդյունավետությունը:

razm1

Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավարներին հունիսի 9-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղիները, նշվել է, որ զինված ուժերի զինծառայողներին հասցեագրված բարեգործությունը կրելու է շարունակական բնույթ:

razm2

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նմանօրինակ նախաձեռնություններն ամրապնդում են հայրենիք-սփյուռք կապը և նոր լիցք են հաղորդում հայրենիքի պաշտպանների առողջական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more