Հանրահայտ Rate.am հարթակը և IDBank-ը օրեր առաջ հայտարարեցին նոր թվային ծառայության՝ Rate.Trading հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է արտարժույթի արագ, հարմար և շահավետ առքուվաճառքի համար:
Հարթակից օգտվելու համար ձեզ անհրաժեշտ է․
- Rate.Trading հարթակում գրանցվելուց հետո սեղմեել «Սինքրոնացնել» կոճակը։
- Ընտրել «ֆիզիկական» կամ «իրավաբանական» անձ տարբերակներից նախընտրելին։
- Դուք կվերահասցեավորվեք համապատասխան հարթակ՝ IDBanking.am կամ IDBusiness.am։
- Մուտք գործել IDBanking.am-ի կամ IDBusiness.am-ի ձեր օգտահաշիվ։
- Նշել այն առևտրային հաշիվները, որոնք ցանկանում եք կցել հարթակին (Եթե չունեք առևտրային կամ բանկային հաշիվներ, ապա հարթակը կառաջարկի բացել դրանք)։
- Նշել այն բանկային հաշիվները, որոնք ցանկանում եք կցել հարթակին։
- Վերջ․ Դուք սինքրոնացված եք և կարող եք կատարել գործարքներ։
Գործարքների իրականացման համար անհրաժեշտ են նաև օգտատիրոջ հաշվի հետ կապված տարբեր արժույթներով հատուկ առևտրային հաշիվներ: Սինքրոնացման ընթացքում IDBank-ի առևտրային հաշիվները ավտոմատ բացվում են հաճախորդի դիմումի հիման վրա, ինչը ապահովում է բարձր ֆինանսական անվտանգություն և հարմարավետություն: Եթե դուք արդեն IDBank-ի հաճախորդ եք, ապա կարող եք հաշիվ բացել IDBusiness.am հարթակում առցանց (իրավաբանական անձանց համար) կամ IDBanking.am հարթակում (ֆիզիկական անձանց համար), կամ էլ դիմելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների և առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են լավագույն փոխարժեքները և գնահատում իրենց ժամանակը:
Առևտրային հաշիվների հեռավար սպասարկման վճարը կազմում է գործարքի գումարի 0,1%: Այս սակագինը կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Այս պահին հարթակում հնարավոր է գործառնություններ իրականացնել շուկայում առավել պահանջված ինը արժույթներով՝ հայկական դրամ (AMD), ԱՄՆ դոլար (USD), եվրո (EUR), ռուսական ռուբլի (RUB), ԱՄԷ դիրհամ (AED), բրիտանական ֆունտ (GBP), չինական յուան (CNY), ճապոնական իեն (JPY) և շվեյցարական ֆրանկ (CHF):
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ