Յակուտիայում Տիկսի բնակավայրի մերձակայքում Իլ-18 օդանավ է կործանվել: Օդանավում 39 մարդ է եղել. 32 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ:Այս մասին հայտնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻՆ: ՌԴ ՊՆ-ի ունեցած տվյալներով՝ 16 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Այժմ բոլոր տուժածները տեղափոխվել են Տիկսի բնակավայրի բուժհաստատություններ: Նախնական տվյալներով՝ միայն 4 մարդ է փրկվել:
Աղետի հիմնական վարկածներ են համարվում օդաչուների սխալն ու եղանակային վատ պայմանները: