▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամուս գյուղում ամուսիններ են սպանվել ․ Հրազենի ու եղանի հետքերով մարմինները հայտնաբերվել են դաշտում

Թարմացված․ Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել ու ձերբակալվել է։  
Նախնական տվյալներով՝ Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն են, այնուհետև իմանալով, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ, գնացել է այնտեղ ու իր զոհերի վրա կրակել իր որսորդական հրացանից:

Կոտայքի մարզի Արամուս գյուղում ամուսիններ են սպանվել 

Հրազենի ու եղանի հետքերով նրանց մարմինները հայտնաբերվել են դաշտում։

Իրավապահները փնտրում են ենթադրյալ հանցագործություն կատարած անձին։

Մանրամասները՝ Գագիկ Շամշյանի տեսանյութում, որ կարող եք դիտել նաև Asekose․am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more