▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Գյումրիում. կա 4 վիրավոր

 

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։  Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի Սպանդարյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ, 25-ամյա Սամվել Միրզոյանի վարած Վազ 2107 մակնիշի 35 CO 040 համարանիշի և Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ, 28-մյա Սերգեյ Խալաչյանի վարած Mercedes մակնիշի 35 AF 001 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Ս. Միրզոյանը, նրա ուղևոր՝ Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վահագն Ծառուկյանը, ինչպես նաև Mercedes-ի վարորդ Ս. Խալաչյանն ու նրա ուղևոր՝ Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Մանվել Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more