▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ը ԵՊՀ «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովի հովանավորն է

Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: 

Գիտաժողովի կազմակերպիչներն են Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետն ու Տարածաշրջանային գիտության ակադեմիան։



IDBank-ը գիտաժողովի հովանավորն է: Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ բանկը կարեւորում է տնտեսագիտական մտքի զարգացումն ու Հայաստանի՝ այս տեսանկյունից միջազգային գիտական քարտեզի վրա դիրքավորումը։  

«Շատ կարեւոր է, որ գիտաժողովի կողքին նաեւ բանկային համակարգն է, ի դեմս IDBank-ի, որովհետեւ իրականում, ցավոք սրտի, շատ հաճախ նմանատիպ քննարկումները թվում է՝ զուտ ակադեմիական են, մասնավոր հատվածին չեն առնչվում։ Այնինչ, այս քննարկումների գլխավոր նպատակը հասարակության բարեկեցության բարձրացումն է»,- ասել է ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:



Գիտաժողովի նպատակը նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար հարթակ ապահովելն է, որը հետագայում կխթանի ակադեմիական շրջանակների եւ աշխարհի տարբեր գիտակրթական հաստատությունների մասնագետների միջեւ համագործակցությունը: 

«Վերաիմաստավորելով աճը հանուն կլիմայական ավելի ճկուն ապագայի» թեմայով պանելային քննարկման թիրախում գլխավոր հարցը սա է՝ ինչպե՞ս կարող է մաքուր էներգիային անցումը վերաձեւակերպել տնտեսական աճի մոդելները եւ ապահովել կայունություն, համաչափ զարգացում եւ բարօրություն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տարածաշրջաններում։ Բանախոսների շարքում է IDBank-ի Կորպորատիվ բանկինգի գծով տնօրենի տեղակալ Երվանդ Ասլանյանը։ 

«Մենք բոլորս ապրում ենք մի մոլորակի վրա եւ եթե այդ մոլորակի հետ չվարվենք մեր տան նման, վաղը կունենանք լուրջ խնդիրներ։ Այո, միգուցե կան ավելի հրատապ՝ «վառվող» հարցեր, բայց կլիմային, շրջակա միջավայրին ուղղված գործառույթները, ամբողջությամբ չի կարող հեռացվել օրակարգից եւ դրա շուրջ պետք է անընդհատ եւ հետեւողական աշխատել։ Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա նմանատիպ նախագծերը բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը, հնարավորություն տալիս շատ ավելի լայն շրջանակի ընդունել, պատկերացնել, հասկանալ, թե ինչ ազդեցություն կունենա իրենց գործունեությունը շրջակա միջավայրի վրա, իսկ բանկը կարող է օգնել նրանց հասնել այնպիսի նշաձողի, որ հնարավորինս նվազեցվեն այդ ազդեցությունները»,- ասել է Երվանդ Ասլանյանը։  

Եռօրյա գիտաժողովը շարունակվում է։

IDbank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more