▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խիտ մառախուղ ճանապարհներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Գորիսի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Գորիսի ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5 մետր, Սիսիանում, Մեղրիում, Դիլիջանում, Տավուշում՝ 40-70 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more