«Ոչ մի դավաճանի հրապարակավ չեն բերել, չեն դատել, էսօր դատում են այն մարդկանց, ովքեր 2020 թվականից եղել են Արցախում, որոնողական, փրկարարական աշխատանքներում, ովքեր սրբորեն մասունքները հավաքել, ուղարկել են Հայաստան։ ԴՆԹ-ները պղծած ներկայիս իշխանությունները գալիս ա պատասխանատվության ժամը փոխում են պաշտոնյային, բա էս ծնողներից ի՞նչ են ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասել է զոհված Լևոն Գալստյանի հորեղբայր Սերգո Գալստյանը, ով միացել է Դատախազության դիմաց հաջակցություն Արսեն Ղուկասյանի կազմակերպված բողոքի ակցիային։ «Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը արգելք է ապօրինի կալանքի համար։ Ի՞նչ խուլիգանություն է արել Արսեն Ղուկասյանը, նախապես իրազեկել է, ասել են կգաք-կհանդիպեք, գալիս ա սույն օրը, մարդիկ սկսում են արհամարհանքով վերաբերվել, 5 տարի արհամարհանքով վերաբերվել էն մարդկանց, ովքեր պայքարում են։ Արսեն Ղուկասյանը կորցրել է իր եղբորը, վերջին անգամ իր նահատակված եղբոր որդուն տեսել է 5 տարի առաջ, որը հիմա անհայտ կորած է, ի՞նչ անի մարդը՝ չպայքարի էդ էրեխու համար, ի՞նչ անի, նստի տունը, սպասի՝ տենա ի՞նչ է անում էս պետությունը»,- ասել է Սերգո Գալստյանը։ Դիտեք նաև՝ Ապրում ենք մի բռնապետական երկրում, որտեղ խոսելու, կարծիք հայտնելու համար մարդուն կարող են կալանավորել. հիմա ես իմ կարծիքն եմ հայտնում ու չգիտեմ՝ էդ կարծիքի համար կալանավորման ենթակա եմ, թե չէ. դատախազության մոտ ի պաշտպանություն Արսեն Ղուկասյանի կազմակերված ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։ Նա նշեց` Արսեն Ղուկասյանի կալանավորումն իրենց համար սպասելի էր, քանի որ նա ամենաակտիվ և ճիշտը խոսող մարդկանցից է։ «Էն օրը ՊՆ-ի մոտ բողոքի ակցիա չէր, մարդիկ իրենց ձայնն էին բարձրացրել, ի վերջո, 5 տարի է անցել, ինչո՞ւ մեր երեխեքից մի լուր չկա։ Այ մարդ, եթե չկա, թող ասեն՝ էդ տղերքը չեն գալու, հույսներդ կտրեք»,- ասաց Սահակյանը։ *** |
|||
«Ակնկալիքս մեկն է, որ ինչպիսի անհապաղությամբ կայացվում են կալանքների որոշումները, նույն անհապաղությամբ էլ քննության առարկա դառնան մեր կողմից ներկայացված առողջության վերաբերյալ անհետաձգելի ստուգումների և հաշվի առնելու հանգամանքը, և անհապաղ ազատ արձակեն Արսեն Ղուկասյանին»,- Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը: Նա հայտնել է, որ Արսեն Ղուկասյանի հարցաքննությունն ավարտվելուն պես վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են այդ բոլոր փաստաթղթերը, արձանագրվել է հոսպիտալացման անհրաժեշտություն, որը չի ապահովվել: «Նախորդ օրը նրան այցելել են ՄԻՊ աշխատողները, նրանք արձանագրել են այն անհամապատասխանությունները, որ կան Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի և պահման պայմանների հետ: 24 ժամից ավել է այդ անհապաղ միջնորդությունը գտնվում է Դատախազության տիրապետության ներքո, բայց առ այս պահը ոչ մի նորություն չկա»,- նշել է պաշտպանը: ***
Դիտեք նաև՝ |
«Նահատակների ԴՆԹ-ները պղծած իշխանությունը ոչ մի դավաճանի հրապարակավ չդատեց»․ Սերգո Գալստյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more