|
Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիային» հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։ Պաշտպանը հավելեց, որ ձերբակալությունը ապօրինի է, ինքը այժմ զբաղված է դրա բողոքարկմամբ։ «Մարդն իր ոտքով եկել, ներկայացել է ոստիկանություն, ձերբակալության հիմք ընդհանրապես չկա», - ասել է Միքայելյանը։ Հիշեցնենք` երեկ երեկոյան Ամիրյան 18 հասցեում մի քանի տղամարդիկ վիճաբանել էին, հարվածներ հասցրել միմյանց, ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Վնասվածք ստացած անձը 42 տարեկան է, ԱՄՆ քաղաքացի։ Ըստ ԶԼՄ–ների` նրա վրա կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։ Կարդացեք նաև՝ Ամիրյան փողոցում կրակոցներ արձակածը իշխանական մեծահարուստի որդի է եղել․ նոր մանրամասներ |
Խաչատուր Սուքիասյանի եղբորը ձերբակալեցին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



