Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը դեղերի մասին նոր օրենքը դրական է համարում, քանի որ, ըստ նրա՝ ընդգրկում է բոլոր միջազգային ստանդարտները, որով աշխատում են արտերկրում.
«Սպասելիքներ և անհանգստություններ կան ներմուծողների և դեղատնային ցանցերի առումով: Մենք չգիտենք, թե ինչ կարգեր ու պայմաններ են դրվելու և դրանք ինչպես են գործելու»:
Անդրադառնալով կեղծ դեղերի խնդրին՝ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահը նկատեց.
«Հայաստանում չկան կեղծ դեղեր, կան ապօրինի ներմուծվածներ՝ հիմնականում Վրաստանից, և դրանք ահռելի չափերի են հասել: Պատճառն այն է, որ այնտեղ ավելի էժան է, քան Հայաստանում»:
Սամվել Զաքարյանը միևնույն ժամանակ պնդեց՝
«Ապօրինի» ոչ թե կեղծ, այլ չգրանցված է նշանակում: Հայաստանում երբեք չի եղել արհեստական դեղ, կավիճ, թույն, ներքնահարկում պատրաստված դեղ»:
Անի Կարապետյան