▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վճարելով գազատարի տրանզիտի գումարը՝ ակամա կարող ենք դրա մեկ քառորդը վճարել ադրբեջանական բյուջե

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Կիվիրիկաշվիլին հայտարարեց, որ Վրացական նավթագազային պետական ընկերությունը պատրաստվում է վաճառել Ռուսաստանից տրանզիտ ճանապարհով Հայաստան ներկրվող գազի խողովակաշարի 25% բաժնեմասը: 
Ի դեպ 2012 թվականին Սաակաշվիլու կառավարությունը ևս հայտարարել էր, որ ցանկանում է վաճառել գազամուղի 75% բաժնեմասը և միայն Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում փոփոխվեց իշխանություն և Վրաստանի նավթագազային պետական ընկերությունը ժամանակաորապես կասեցրեց այդ աճուրդը: Մտահոգիչն, այն է` որ ինչպես 2012 թվականին, այս անգամ էլ հայտարարությանը անմիջապես արձագանքեց ադրբեջանական պետական նավթագազային ընկերությունը՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել այդ գազատարի ոչ միայն 25% այլ 100% բաժնետոմսերը: 
Բայց արի ու տես, որ ինչպես հայտի անեկդոտում կասեր Վարդանիկը,- ՀՀ կառավարությունը էս ամենը գիտե, բայց հեչ տանձին էլ չէ: Այս հարցով մտահոգ պատգամավորներից մեկի հարցադրմանը մեր կառավարության ղեկավարը, անհոգ մանկան հանգստությամբ պատասխանում է, - քանի դեռ վաճառքի է հանված միայն 25% մենք վտանգավոր ռիսկեր չենք տեսնում, իսկ եթե տոկոսը մեծանա, ռիսկը կմեծանա՞, այո կմեծանա: 
Ինչ ռիսկի մեծ ու փոքրի մասին կարող է խոսք գնալ, ենթադրենք տոկոսը չի մեծանում և Ադրբեջանական պետական նավթագազային ընկերությունը գնում է մեր գազային երակի միայն 25% բաժնեմասը, սա նշանակում է, որ մենք՝ Հայստանի քաղաքացիներիս՝ ի դեմես ՀՀ կառավարության, վճարելով տրանզիտ խողովակաշարի գումարը, ակամա այդ գումարի մեկ քառորդը վճաում ենք ադրբեջանական պետական բյուջե:

Արմեն Ավետիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more