▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարաքարի սպանված ղեկավարի աջակիցները ակցիա են անում ՝ պահանջելով գյուղից վտարել նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի ընտանիքին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Փարաքար համայնքի սպանված ղեկավար Վալոդյա Գրիգորյանի աջակիցները ակցիա են անում Մերձավանում՝ պահանջելով գյուղից վտարել նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի ընտանիքին։ Այս պահին Վալոդյա Գրիգորյանի տան մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել։ Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել։
Բնակիչները պատրաստվում են իրենց պահանջը նամակով ներկայացնել նաև Կառավարությանը։

***

«Դրանք վիրուս են, մեր գյուղից պետք է մաքրվեն, որ նորմալ ապրենք»,- ասում է Մերձավանի բնակիչը՝ նկատի ունենալով նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանին և նրա ընտանիքի անդամներին։ Գյուղացիները պահանջում են, որպեսզի նրանք ընդմիշտ հեռանան գյուղից։
«Ոստիկանները շատ են ուշացել, էսօր եկել են ինչ անեն, պետք է նենց անեին, որ դեպքը տեղի չունենար»,- ասում է մեկ այլ գյուղացի՝ նշելով, որ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ, պետք է պատվիրատուներին գտնե։ Հավաքված գյուղացիները միաբերան պահանջում են, որ Ախտոյանների ընտանիքը «վիրուս» է գյուղի համար, նրանց ներկայությամբ անհնար է խուսափել հետագա տհաճ զարգացումներից։
Նշենք, որ ոստիկանությունը մշտապես ուժեղացված ծառայություն է իրականացնում գյուղում։

***

«Ախտոյաններին պետք է դուրս վռնդեն մեր գյուղից»,- ասում է Մերձավանի բնակչուհին՝ նկատի ունենալով Մերձավանի նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանին։ «Հոգնել ենք դրանցից, ուզում ենք հանգիստ ապրենք։ Գործ են սաքրում, լարված վիճակ ա, նորից ջահելների գլխին կարող է սարքեն։ Երեխեդ 5 րոպե ուշ է տուն գալիս, ահը սիրտդ է, թե մի բան չսարքեն գլխին։ Ուզում ենք դուրս գան Ախտոյանները գյուղից, Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ կապ ունեցողները պետք է հեռանան, որպեսզի շարունակական չլինի։ Իրենց երեխաների մեջ թույն են սերմանում»,- ասում են Մերձավանի բնակչուհիները։
Այս պահին Մերձավանի բնակիչները ստորագրահավաք են իրականացնում՝ Ախտոյաններին գյուղից վտարելու պահանջով։

***

Մերձավանցիները ստորագրահավաք են սկսել։ Նրանք հայտագիր են ներկայացնելու Կառավարությանը, լարվածությունը թոթափելու, ինչպես նաև հասարակական կարգի պահպանումից ելնելով, դադարեցնել Մերձավանի նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի և նրա ընտանիքի բնակությունը Փարաքար համայնքի բնակավայրերում։
Նշենք, որ բնակիչների խոսքով Փարաքար համանքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ գործ ունեցող ոչ մի անձ չպետք է ապրի համայնքում՝ հետագա տհաճ միջադեպերից պուսափելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more