▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎիվառոՊոկերը ներկայացնում է. Տարեմուտի մեգամրցաշար՝ New Year Special

ՎիվառոՊոկերը տոնական օրերին հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Բացի նրանից, որ ներդրվել է Պոկերի նոր ծրագիր, թարմացվել է նաև մրցաշարերի անցկացման ցանկը:

Պոկերի սիրահարների համար պատրաստվել է Ամանորյա անակնկալ: Տարեմուտին անցկացվելու է New Year Special մեգա մրցաշարը՝ մեծ, շատ մեծ մրցանակային ֆոնդով՝ 17 միլիոն դրամ: Ի դեպ, առաջին տեղը գրաված մասնակիցը կստանա 3.500.000 դրամ մրցանակ:

Օնլայն մրցաշարը, որը տևելու է ընդամենը 4 օր, անցկացվելու է ոչ ստանդարտ մրցակարգով: Մրցումները տեղի կունենան հետևյալ օրերին՝ առաջին օր՝ դեկտեմբերի 26, երկրորդ օր՝ դեկտեմբերի 27, երրորդ օր՝ դեկտեմբերի 28 և, վերջապես, եզրափակիչ՝ դեկտեմբերի 29:

Առաջին երեք օրերի ընթացքում մասնակիցները կպայքարեն եզրափակիչ օրվա խաղերին միանալու համար: Այդ օրերին մրցաշարը կդադարեցվի 15-րդ փուլում և, տվյալ պահին  մասնակցի ունեցած չիպերի քանակը կպահպանվի:

Առաջին 3 օրերի ընթացքում 15-րդ փուլ հասած մասնակիցները մեխանիկորեն դուրս կգան եզրափակիչ:

Առաջին օրը պայքարից դուրս մնացածները հնարավորություն ունեն  մասնակցել երկրորդ մրցաշարային օրվա, իսկ այդ օրը ևս հաջողություն չգրանցելու դեպքում՝ նաև երրորդ օրվա մրցումներին:

Եթե առաջին մրցանակային օրվա ընթացքում մասնակցին չի բավարարում վերջնական չիպերի քանակը, նա կարող է մասնակցել 2-րդ և 3-րդ մրցանակային օրերին՝ փորձելով հավաքել ավելի շատ չիպեր: Այդ դեպքում հաշվի կառնվի ոչ թե 3 օրերի ընթացքում հավաքած չիպերի հանրագումարը, այլ 3 օրերից մեկում հավաքած առավելագույն չիպերի քանակը: 

Եթե ինչ-որ պատճառով չեք հասցրել մասնակցել առաջին 3 օրերի խաղերին կամ դուրս եք մնացել պայքարից, հնարավորություն կա միանալ միանգամից եզրափակչին՝ բնականաբար բարձր մուտքավճարով, իսկ չիպերը հավասար կլինեն այդ պահին մրցաշարի միջին չիպերի քանակին:

Նոր տարին մեծ շահումներով դիմավորելու հիանալի հնարավորություն է տրվել ՎիվառոՊոկեր խաղացողներին: Իսկապես, արժի փորձել ու խաղալ, չէ՞ որ ցանկություններն իրականանում են հենց Ամանորի նախօրեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more