Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում Նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը:
Նույն օրն Արցախի եւ Հայաստանի Նախագահները ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել են խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Միջոցառմանը ներկա է եղել նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։40-ի սահմաններում Սյունիքի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել: Վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդ) եւ անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը: