ՀՀ մշակույթի նախարարության և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրինության որոշմամբ` Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը:
«Հարգելով և գնահատելով մեր մեծ վարպետի` Սոս Սարգսյանի հիշատակը, ցանկանում ենք թատրոնին նոր շնչառություն հաղորդել, նոր, գնահատելի խաղացանկ և այն դուրս բերել միջազգային ասպարեզ: Համոզված եմ, որ Չալդրանյանն իր անցած ճանապարհով, բարձր մասնագիտական վարպետությամբ, փորձով, մեծ օգուտ կբերի թատրոնին»,-նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Ես ոչ թե պաշտոն, այլ առաքելություն եմ ստանձնում: Դրանք շատ տարբեր են: Կարծում եմ՝ իմ տեղը չպետք է լինի առանձնասենյակում: Պետք է լինի այստեղ՝ բեմին»,-ասաց Վիգեն Չալդրանյանը: