▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին նամակը՝ վարչապետին

«Ամեն անգամ ստանում ենք ահազանգեր, որ գայլերի հարձակումները գյուղական տնտեսությունների վրա ավելի են սաստկանում: 2012 թվականից սկսած՝ Կառավարությունը 21 միլիոն դրամ է տրամադրում գայլերի որս կատարելու համար, բայց, եթե այդ գումարը տրվեր մի խումբ գիտանակնների, հասարակական կազմակերպությունների,  որոնք ունեն պրոֆեսիոնալ մոտեցումներ, կարվեին շատ հետաքրքիր հետազոտություններ ու կփորձեին լուծել խնդիրը:  Պետք է կենդանիներին չվնասելով պայքարել նրանց հարձակումների դեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտահոգություն հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Նրա կարծիքով՝ պետք է գյուղական տնտեսություններում մշտադիտարկում արվի.

«Այսօր գյուղական տնտեսությունները շատ վատ վիճակում են, գոմերն ամրացված չեն և գյուղացին չունի համապատասխան շներ, որոնք կպաշտպանեն հոտը վայրի կենդանիներից: Հուսով ենք, որ գոնե նոր Կառավարությունը կփոխի իր մոտեցումը, քանի որ լուրջ բնապահպանական, գյուղատնտեսական ու սոցիալական խնդիրներ ունենք»,-նկատեց Սիլվա Ադամյանը:

Շարունակելով վերջինին՝ բնապահպան Կարինե Փանոսյանը հայտնեց, որ հանդիպումներ են ունեցել Բնապահպանության նախկին նախարարների հետ, նամակներ են հղել տարբեր վարչապետների, սակայն ապարդյուն.

«Վերջին նամակն ուղղված է Կարեն Կարապետյանին: Հուսով ենք, որ արագ կարձագանքի ու որոշակի քայլեր կձեռնարկվեն, կփոխվի վերաբերմունքը: Փորձը ցույց է տալիս, որ գայլերի սպանդը հանգեցնում է մարդկային աղետների»,-նշեց բնապահպանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more