▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես հարգել սովորեք. Ալբերտ Հովհաննիսյանի մայրը հրավիրվել է քննչական ծառայություն՝ քաղաքական բացահայտումների համար

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Պատերազմի օրերին եւ հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես' որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ եւ մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։

Բայց ո'չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ:

Հ.Գ

Վերջապես հարգել սովորեք»:

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more